Լաբորատոր թեստերը, ներառյալ արյան և օրգանիզմի այլ կենսահեղուկների կամ հյուսվածքների նմուշների թեստերը, կարող են հայտնաբերել ցիտոմեգալովիրուսը (CMV):
Հղիության ընթացքում և ծննդաբերությունից հետո
Եթե հղի եք, կարող է կարևոր լինել թեստը՝ պարզելու, թե արդյոք երբևէ վարակվել եք CMV-ով: Հղի կանայք, ովքեր արդեն ունեն CMV հակամարմիններ, շատ փոքր հավանականությամբ կարող են վարակել իրենց չծնված երեխաներին:
Եթե ձեր բժիշկը հղիության ընթացքում հայտնաբերում է նոր CMV վարակ, ապա նախածննդյան (պրենատալ) թեստը` ամնիոցենտեզy կարող է որոշել, թե արդյոք պտուղը վարակվել է: Այս միջամտության ժամանակ ձեր բժիշկը վերցնում և հետազոտում է հարպտղաջրային (ամնիոտիկ) հեղուկի նմուշ: Ամնիոցենտեզը սովորաբար խորհուրդ է տրվում, երբ գերձայնային հետազոտության ժամանակ նկատվում են անոմալիաներ, որոնք կարող են առաջանալ CMV-ով:
Եթե ձեր բժիշկը կասկածում է, որ ձեր երեխան ունի բնածին CMV, ապա կարևոր է երեխային թեստավորել ծննդյան առաջին երեք շաբաթվա ընթացքում: Եթե ձեր երեխան ունի CMV, ձեր բժիշկը, հավանաբար, խորհուրդ կտա լրացուցիչ հետազոտություններ՝ ստուգելու երեխայի օրգանների, օրինակ՝ լյարդի և երիկամների առողջությունը:
Մարդիկ, ովքեր ունեն թուլացած իմունիտետ
CMV-ի թեստավորումը կարող է նաև կարևոր լինել, եթե ունեք թուլացած իմունային համակարգ: Օրինակ, եթե դուք ունեք ՄԻԱՎ կամ ՁԻԱՀ, կամ եթե փոխպատվաստում եք կատարել, ձեր բժիշկը կարող է ցանկանալ կանոնավոր կերպով վերահսկել ձեզ:
Հոդվածը հրապարակվել է՝ 05-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024