Ցիտոմեգալովիրուս. բուժում
05-03-2021
1 րոպե

Ընդհանուր առմամբ, առողջ երեխաների և չափահասների համար ցիտոմեգալովիրուսային վարակի բուժման կարիք չի առաջանում:
Եթե առողջ չափահաս մարդու մոտ զարգանում է ցիտոմեգլովիրուսային մոնոնուկլեոզ, սովորաբար վարակը նահանջում է առանց որևէ դեղամիջոցների:
Հակառակ վերոնշյալին, նորածինները և թուլացած իմունիտետով չափահասները բուժման կարիք ունեն, եթե նրանց մոտ զարգանում են ցիտոմեգալովիրուսային վարակի ախտանիշներ: Նման դեպքերում բուժման տեսակը կախված է ախտանիշներից և դրանց ծանրության աստիճանից:
Ցիտոմեգալովիրուսի բուժման ամենատարածված տեսակը հակավիրուսային դեղերն են, որոնք կարող են դանդաղեցնել վիրուսի կրկօրինակումը (ռեպրոդուկցիա) և բազմացումը, սակայն չեն կարող ոչնչացնել վիրուսները:
Բժիշկը նաև կարող է բուժում նշանակել՝ ուղղված ոչ այնքան վիրուսային վարակի, այլ որքան հնարավոր կամ զարգացած բարդությունների դեմ:
Հետազոտողները մշտապես ուսումնասիրում են նոր դեղեր և պատվաստանյութեր, որոնք ապագայում կկարողանան բուժել և կանխարգելել ցիտոմեգալովիրուսը:
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022