Գրադարան

Ջրազրկում. բարդություններ

Ջրազրկում. բարդություններ

Time Read 1 րոպե

Ջրազրկումը կարող է հանգեցնել լուրջ բարդությունների։

  • Ջերմային հարված. եթե դուք չեք խմում բավականաչափ հեղուկներ, երբ ակտիվորեն մարզվում եք և ուժեղ քրտնում եք, կարող եք ջերմային խանգարում ստանալ, որը տատանվում է թեթև ջերմային ջղաձգումներից (սպազմ) մինչև ջերմային հյուծում կամ պոտենցիալ կյանքին սպառնացող ջերմային հարված:
  • Միզուղիների և երիկամների հետ կապված խնդիրներ. ջրազրկման երկարատև կամ կրկնվող դրվագները կարող են առաջացնել միզուղիների վարակներ, երիկամներում քարեր և նույնիսկ երիկամային անբավարարություն:
  • Ցնցումներ. էլեկտրոլիտները, ինչպիսիք են կալիումը և նատրիումը, օգնում են էլեկտրական ազդանշանները բջջից բջիջ փոխանցմանը: Եթե ձեր էլեկտրոլիտները անհավասարակշռված են, նորմալ էլեկտրական հաղորդականությունը կարող են խառնվել, ինչը կարող է հանգեցնել մկանների ակամա ջղաձգումների և երբեմն գիտակցության կորստի:
  • Արյան ցածր ծավալի շոկ (հիպովոլեմիկ շոկ). սա ջրազրկման ամենածանր, իսկ երբեմն էլ կյանքին սպառնացող բարդություններից մեկն է: Դա զարգանում է, երբ արյան ցածր ծավալը հանգեցնում է արյան ճնշման անկմանը և ձեր օրգանիզմում թթվածնի քանակի կտրուկ նվազեցմանը (հիպօքսիա):

Հոդվածը տեղադրվել է՝ 04-04-2021 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով