Բազմաթիվ մարդիկ հատկպես՝ մեծ տարիքի չափահասները ծարավ չեն զգում, քանի դեռ չեն ջրազրկվել: Ուստի կարևոր է, որ շոգ եղանակներին կամ որոշ առողջական խնդիրների դեպքում շատացնեք ջրի ընդունումը, նույնիսկ եթե ծարավի չեք զգում:
Ջրազրկման գանգատներն ու ախտանիշները նաև կարող են տարբերվել՝ կախված տարիքից։
Նորածին կամ մանկահասակ երեխաներ
Նորածինների կամ մանկահասակ երեխաների շրջանում ջրազրկման նշաններից են՝
բերանի ու լեզվի չորություն
լացելիս՝ արցունքի բացակայություն
3 ժամ և ավելի երկար՝ չոր տակդիրներ
աչքերի, այտերի ներանկում
գլխի գագաթային գաղթունի ներանկում
թուլություն կամ ընդհանուր անհանգստություն։
Սուր ջրազրկումը նորածինների և մանկահասակ երեխաների համար համարվում է լուրջ առողջական խնդիր:
Չափահասներ
Չափահաս մարդկանց մոտ ջրազրկումը կարող է ուղեկցվել հետևյալ նշաններով՝
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։