Գրադարան
Ջրազրկում. ախտորոշում

1 րոպե
Ձեր բժիշկը հաճախ կարող է ախտորոշել ջրազրկումը արտաքին նշանների և ախտանիշների հիման վրա:
Եթե դուք ջրազրկված եք, դուք նաև կարող եք ունենալ ցածր արյան ճնշում, հատկապես երբ պառկած դիրքից անցնում եք կանգնած դիրքի, նորմալից ավելի արագ սրտազարկ (տախիկարդիա) և արյան հոսքի նվազում դեպի վերջույթներ (վերջույթների սառնություն):
Ախտորոշումը հաստատելու և ջրազրկման աստիճանը պարզելու համար ձեր բժիշկը կարող է առաջարկել որոշ թեստեր:
- Արյան թեստեր. արյան նմուշները կարող են օգտագործվել՝ ստուգելու մի շարք գործոններ, ինչպիսիք են ձեր էլեկտրոլիտների, հատկապես՝ նատրիումի և կալիումի մակարդակը, և երիկաների գործունեությունը:
- Մեզի թեստ. ձեր մեզի անալիզները կարող են օգնել գնահատելու, թե արդյոք դուք ջրազրկված եք և ինչ աստիճանի, օրինակ՝ ելնելով ձեր մեզի տեսակարար կշռից (խտությունից):
Հոդվածը տեղադրվել է՝ 04-04-2021 վերանայվել է՝ 13-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: