Ջրազրկումը կանխելու համար խմեք շատ հեղուկներ և կերեք ջրով հարուստ սնունդ, ինչպիսիք են մրգերն ու բանջարեղենը:
Առողջ մարդկանց մեծ մասի համար ծարավը բավարար հեղուկներ ստանալու ամենօրյա համարժեք ուղեցույց է:
Մարդիկ կարող են կարիք ունենալ ավելի շատ հեղուկներ ընդունել, եթե ունեն հետևյալ վիճակները:
- Փսխում կամ փորլուծություն. եթե ձեր երեխան փսխում է կամ փորլուծություն ունի, հիվանդության առաջին նշանները նկատելիս սկսեք նրան լրացուցիչ ջուր կամ բերանային ընդունման (օրալ) ռեհիդրացիոն լուծույթ տալ: Մի՛ սպասեք, մինչև ջրազրկում զարգանա:
- Ծանր վարժանքներ. ընդհանուր առմամբ, ավելի լավ է սկսել օրգանիզմում ջրի պաշար հավաքել ծանր վարժանքից մեկ օր առաջ: Թափանցիկ, նոսր և բավարար քանակով միզարձակումը լավ ցուցիչ է, որ դուք լավ հիդրատացված եք: Ֆիզիկական աշխատանքի կամ ծանր վարժանքի ընթացքում կանոնավոր ընդմիջումներով լրացրեք կորցրեք հեղուկները և ավարտելուց հետո շարունակեք խմել ջուր կամ այլ հեղուկներ:
- Շոգ կամ ցուրտ եղանակ. դուք պետք է հավելյալ ջուր խմեք տաք կամ խոնավ եղանակին, որ օգնեք մարմնի ջերմաստիճանի նվազեցմանը և փոխարինեք այն, ինչ կորցնում եք քրտինքով: Ձեզ կարող է նաև անհրաժեշտ լինել լրացուցիչ ջուր ցուրտ եղանակին՝ չոր օդից խոնավության կորստի դեմ պայքարելու համար, հատկապես ավելի մեծ բարձրությունների վրա:
- Հիվանդություն. տարեցները սովորաբար ջրազրկվում են սովորական հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են գրիպը, բրոնխիտը կամ միզապարկի վարակները: Համոզվեք, որ ընդունում եք լրացուցիչ հեղուկներ, երբ լավ չեք զգում:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-04-2021
Վերջին վերանայում՝ 12-05-2024