Գրադարան
Դելիրիում․ բարդություններ

1 րոպե
Դելիրիումը կարող է տևել ընդամենը մի քանի ժամ կամ մինչև մի քանի շաբաթ կամ ամիս:
Եթե պատճառները վերացվում են, վերականգնման ժամկետը հաճախ ավելի կարճ է լինում:
Վերականգնումը որոշ չափով կախված է նախքան ախտանիշների սկսվելը առողջական և հոգեկան վիճակից: Օրինակ՝ դեմենցիա ունեցող մարդիկ դելիրիումի դրվագից հետո կարող են առնչվել հիշողության և մտածողության ընդհանուր թուլացման խնդրի հետ: Ավելի լավ առողջություն ունեցող մարդիկ ավելի հավանական է, որ լիովին ապաքինվեն:
Այլ լուրջ, երկարատև կամ մահացու հիվանդություններ ունեցող մարդիկ կարող են չվերականգնել մտածողության հմտությունները կամ այն գործառույթները, որոնք ունեին մինչև դելիրիումի սկիզբը: Ծանր հիվանդ մարդկանց մոտ դելիրումն ավելի հավանական է, որ հանգեցնի՝
- առողջական վիճակի ընդհանուր վատթարացման
- վիրահատությունից հետո վատ վերականգնման՝ ձգձգման և ոչ հարթ ընթացքի
- երկարատև խնամքի անհրաժեշտության
- մահվան ռիսկի բարձրացման, հատկապես թերակտիվ դելիրիումի ժամանակ։
Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2019 վերանայվել է՝ 01-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: