Դելիրում․ բուժում
18-05-2019
1 րոպե

Դելիրիումի բուժման առաջնահերթ նպատակն այս վիճակին բերող պատճառները կամ դրդապատճառները մեղմացնելը կամ վերացնելն է։
Սա կարող է ներառել որևէ դեղի օգտագործման դադարեցումը, նյութափոխանակության անհավասարակշռությունը (դիսբալանս) վերացնելը կամ վարակային հիվանդության բուժումը։
Այնուհետև, բուժումը պետք է կենտրոնանա մարմնի ապաքինման և ուղեղի հանգստացման համար լավագույն պայմանները ստեղծելու վրա։
Օժանդակող խնամք
Օժանդակող կամ աջակցող խնամքի նպատակը բարդությունների կանխարգելումն է հետևյալ միջոցներով՝
- շնչուղիների պաշտպանություն
- հեղուկների և սննդանյութերի ապահովում
- մարդու տեղաշարժմանն օգնություն
- համարժեք ցավազրկում
- անհարմարավետությունների վերացում
- ֆիզիկական սահմանափակող միջոցներից և միզային կաթետերներից խուսափում
- հնարավորության դեպքում խնամողների փոփոխությունից խուսափում
- ընտանիքի անդամների կամ մոտիկ մարդկանց ներգրավմանն աջակցում։
Դեղեր
Եթե դելիրիումի հավանական պատճառն անտանելի ուժեղ կամ երկարատև հյուծող ցավերն են, ապա բժիշկը նշանակում է համապատասխան ցավազրկողներ։
Այլ խմբի դեղերը կարող են օգնել, որպեսզի սուր աժիտացիայի, շփոթմունքի և պարանոյայի հասնցող միջավայրի թյուրընկալման վիճակները, վախը կամ ցնորքները մեղմանան։ Նման դեպքերում նշանակվում են հոգեմետ դեղեր։
Դեղերը օգնում են նաև այն դեպքերում, երբ առկա է դելիրիումով մարդու կողմից իրեն կամ մյուսներին վնասելու մեծ վտանգ։
Հոդվածը վերանայվել է՝ 02-02-2021