Գրադարան

Դելիրիում․ կանխարգելում

Դելիրիում․ կանխարգելում

Time Read 1 րոպե

Դելիրիումը կանխելու լավագույն միջոցն այն հրահրիչ գործոնների (տրիգերների) թիրախավորումն է, որոնք կարող են դելիրիումի դրվագ առաջացնել:

Հիվանդանոցային պայմաններն առանձնահատուկ խնդիրներ են առաջացնում: Հիվանդանոցում մնալը հաճախ ներառում է սենյակի փոփոխություն, ինվազիվ միջամտություններ, բարձր ձայներ և վատ լուսավորություն: Բնական լույսի և քնի պակասը կարող է խորացնել գիտակցության խառնաշփոթ վիճակը:

Որոշ քայլեր կարող են օգնել կանխելու կամ նվազեցնելու դելիրիումի ծանրության աստիճանը: Դա անելու համար խթանեք քնի լավ սովորույթները, օգնեք մարդուն մնալ հանգիստ և լավ կողմնորոշված, ինչպես նաև կանխեք առողջական խնդիրները կամ այլ բարդությունները: Նաև խուսափեք քնի համար օգտագործվող դեղամիջոցներից, ինչպիսիք են Դիֆենհիդրամինը (Բենադրիլ Ալերգիա, Յունիսոմ և այլն):

Հոդվածը տեղադրվել է՝ 18-05-2019 վերանայվել է՝ 01-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով