Եթե դուք դելիրիումի ռիսկի տակ գտնվող մեկի հարազատն եք կամ խնամողը, կարող եք քայլեր ձեռնարկել՝ կանխելու դրվագը:
Եթե դուք խնամում եք ինչ-որ մեկին, ով ապաքինվում է դելիրիումից, այս քայլերը կարող են օգնել բարելավելու նրա առողջությունը և կանխելու մեկ այլ դրվագը:
Աջակցեք բավարար քնի սովորույթները
Լավ քնի սովորույթներն աջակցելու համար՝
- ապահովեք հանգիստ և խաղաղ միջավայր
- օրվա բոլոր ժամերին ապահովեք բավարար լուսավորվածություն
- օրակարգը և բուժական միջոցառումները նախատեսեք այնպես, որ գիշերային քնի խանգարումներ չլինեն
- ցերեկվա ժամերին օգնեք դելիրիումով մարդու ինքնախնամքին և ֆիզիկական ակտիվությանը։
Աջակցեք հանգիստ վիճակը և կողմնորոշումը
Օգնեք դելիրիում ունեցող մարդուն, որ նա մնա հանգիստ և բավարար կողմնորոշված հետևյալ մեթոդներով՝
- տրամադրեք նրան ժամացույց և օրացույց, որ կարողանա ցանկացած պահին ճշտել տվյալ օրվա ամսաթիվը և ժամը
- տեղեկացրեք նրան մոտակա գործերի մասին, օրինակ, այն, որ շուտով ճաշելու եք
- սենյակում պահեք դելիրիումով մարդուն ծանոթ և նրա կողմից նախընտրելի իրեր, առարկաներ, նկարներ և կահույք և խուսափեք «ծանրացնող» միջավայր ստեղծելուց
- մարդուն մոտեցեք հանգիստ ձևով
- նրբանկատ կերպով պարբերաբար հիշեցրեք, թե ով եք դուք և շրջապատի մյուս մարդիկ
- խուսափեք վեճերից և փաստարկումներից
- ստեղծեք մտերմիկ ու վստահություն ներշնչող շփում
- նվազեցրեք շրջակա աղմուկի մակարդակը
- ըստ անհրաժեշտության տրամադրեք օպտիկական ակնոցներ կամ լսողական սարքեր։
Կանխարգելեք բարդացնող խնդիրները
Օգնեք առողջական խնդիրների կանխարգելմանը հետևյալ քայլերով՝
- խստորեն հետևեք բժշկի նշանակումներին և տվեք դեղերը ճիշտ այն ժամերին, ինչպես նշանակված է
- ապահովեք բավարար հեղուկներ և առողջ սննդակարգ
- աջակցեք կանոնավոր ֆիզիկական ակտիվությանը
- ապահովեք հնարավոր խնդիրների արագ լուծումը, օրինակ՝ վարակների բուժում կամ նյութափոխանակության անհավասարակշության կարգավորում։
Հոդվածը հրապարակվել է՝ 01-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024