Դեպրեսիան լուրջ խանգարում է, որը կարող է սարսափելի վնաս պատճառել ձեզ և ձեր ընտանիքին:
Դեպրեսիան հաճախ վատթարանում է, երբ մնում է բուժումից դուրս, ինչի հետևանքով առաջանում են հուզական, վարքային և առողջական խնդիրներ, որոնք ազդում են ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա:
Դեպրեսիայի հետ կապված բարդությունների օրինակներից են՝
- ավելորդ քաշ կամ գիրություն, որը կարող է հանգեցնել սրտային հիվանդության և շաքարային դիաբետի
- ցավ կամ ֆիզիկական հիվանդություն
- ալկոհոլի կամ թմրամիջոցների չարաշահում
- անհանգստություն, խուճապի (պանիկ) խանգարում կամ սոցիալական ֆոբիա
- ընտանեկան կոնֆլիկտներ, հարաբերությունների դժվարություններ և աշխատանքային կամ դպրոցական խնդիրներ
- սոցիալական մեկուսացում
- ինքնասպանության (սուիցիդալ) զգացումներ, ինքնասպանության փորձեր կամ ինքնասպանություն
- ինքնախեղում, ինչպես, օրինակ, ձեռքերը կտրտելը
- առողջական խնդիրների պատճառով վաղաժամ մահ:
Հոդվածը հրապարակվել է՝ 19-03-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024