Գրադարան

Դեպրեսիա․ ինքնօգնություն

Դեպրեսիա․ ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Ընդհանրապես Դեպրեսիան ընդհանուր առմամբ այն խանգարումը չէ, որը դուք կարող եք ինքնուրույն բուժել:

Սակայն, մասնագիտական բուժումից բացի, ինքնօգնության այս քայլերը կարող են օգնել:

  • Խստորեն հետևեք ձեր բուժման ծրագրին. մի՛ բացակայեք հոգեթերապիայի սեանսներից կամ հանդիպումներից: Նույնիսկ եթե լավ եք զգում, բաց մի՛ թողեք ձեր դեղերը: Եթե դադարեցնեք, դեպրեսիայի ախտանիշները կարող են վերականգնվել, և դուք նաև կարող եք զգալ հանման (զրկանքին) նմանվող ախտանիշներ: Հիշեք, որ ժամանակ կպահանջվի, մինչև դուք ավելի լավ զգաք:
  • Սովորեք, թե ինչ է դեպրեսիան. ձեր վիճակի մասին կրթությունը կարող է ձեզ խրախուսել և օգնել, որ հավատարիմ մնալ ձեր բուժման ծրագրին: Խնդրեք ձեր հարազատներին, որ նրանք նույնպես սովորեն դեպրեսիայի մասին, որը կօգնի նրանց, որ ավելի լավ հասկանան ձեզ և ավելի ճիշտ աջակցեն ձեզ:
  • Ուշադրություն դարձրեք նախազգուշացնող նշաններին. աշխատեք ձեր բժշկի կամ թերապևտի հետ՝ իմանալու, թե ինչ կարող է առաջացնել ձեր դեպրեսիայի ախտանիշները: Կազմեք ծրագիր, որ իմանաք, թե ինչ պետք է անել, եթե ձեր ախտանիշները վատթարանան: Կապ հաստատեք ձեր բժշկի կամ թերապևտի հետ, եթե նկատում եք որևէ փոփոխություն ախտանիշների կամ ձեր զգացողության մեջ: Խնդրեք հարազատներին կամ ընկերներին, որ օգնեն ձեր նախազգուշացնող նշանների մշտադիտարկմանը:
  • Խուսափեք ալկոհոլից և ժամանցային թմրամիջոցներից. ալկոհոլը կամ թմրանյութերը գույց նվազեցնում են դեպրեսիայի ախտանիշները, սակայն երկարաժամկետ հեռանկարում դրանք ընդհանուր առմամբ վատթարացնում են ախտանիշները և դժվարացնում են դեպրեսիայի բուժումը: Խոսեք ձեր բժշկի կամ թերապևտի հետ, եթե ալկոհոլի կամ այլ հոգեներգործուն նյութերի օգտագործման հետ կապված օգնության կարիք ունեք:
  • Հոգ տարեք ձեր մասին. սնվեք առողջ, եղեք ֆիզիկապես ակտիվ և շատ քնեք։ Մտածեք քայլելու, վազելու, լողի, այգեգործության կամ ձեզ դուր եկած այլ գործունեության մասին: Լավ քնելը կարևոր է ինչպես ձեր ֆիզիկական, այնպես էլ հոգեկան բարեկեցության համար: Եթե դուք դժվարանում եք քնել, խոսեք ձեր բժշկի հետ, թե ինչ կարող եք անել:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 09-05-2019 վերանայվել է՝ 20-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով