Գրադարան
Դիաբետիկ կետոացիդոզ. բարդություններ

1 րոպե
Դիաբետիկ կետոացիդոզը բուժվում է հեղուկներով, էլեկտրոլիտներով, ինչպիսիք են նատրիումը, կալիումը և քլորիդը, ինչպես նաև ինսուլինով:
Հավանաբար, զարմանալիորեն, դիաբետիկ կետոացիդոզի ամենատարածված բարդությունները կապված են կյանք փրկող այս բուժման հետ:
Բուժումների հնարավոր բարդությունները
Բուժման բարդությունները ներառում են հետևյալը:
- Ցածր արյան շաքար (հիպոգլիկեմիա). ինսուլինը թույլ է տալիս, որ շաքարը մուտք գործի բջիջներ: Սա հանգեցնում է արյան շաքարի մակարդակի նվազմանը: Եթե արյան շաքարի մակարդակը շատ արագ իջնում է, կարող է հանգեցնել հիպոգլիկեմիայի:
- Ցածր արյան կալիում (հիպոկալեմիա). դիաբետիկ կետոացիդոզի բուժման համար օգտագործվող հեղուկները և ինսուլինը կարող են հանգեցնել կալիումի մակարդակի չափից դուրս նվազեցման: Կալիումի ցածր մակարդակը կարող է ազդել սրտի, մկանների և նյարդերի վրա: Այս բարդությունից խուսափելու համար հեղուկների ներմուծումը սովորաբար ուղեկցվում է էլեկտրոլիտների, այդ թվում՝ կալիումի տրման հետ:
- Գլխուղեղի (ցերեբրալ) այտուց. արյան շաքարի մակարդակը շատ արագ կարգավորելը կարող է հանգեցնել ուղեղի այտուցի: Սա, ըստ երևույթին, ավելի տարածված է երեխաների մոտ, հատկապես նոր ախտորոշված դիաբետի դեպքում:
Չբուժված դիաբետիկ կետոացիդոզը կարող է հանգեցնել գիտակցության կորստի (կետոացիդոտիկ կոմա) և, ի վերջո, մահվան:
Հոդվածը տեղադրվել է՝ 05-05-2021 վերանայվել է՝ 07-11-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: