Դիաբետիկ կետոացիդոզի բուժումը կազմակերպվում է հիվանդանոցային պայմաններում, ավլեի հաճախ՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում:
Դիաբետիկ կետոացիդոզի բուժումը ներառում է հետևյալ քայլերը:
- Հեղուկների փոխարինում. դուք կստանաք ներքին ընդունման (խմելու ձևով) և ներերակային հեղուկներ՝ մինչև ձեր օրգանիզմի հեղուկների լիարժեք վերականգնումը: Օրալ և ինֆուզիոն հեղուկները փոխարինում են հաճախացած միզարձակմամբ կորցրած ձեր հեղուկները, ինչպես նաև նոսրացնում արյան ավելցուկային շաքարը:
- Էլեկտրոլիտների փոխարինում. էլեկտրոլիտները ձեր արյան միներալներն են, որոնք կրում են էլեկտրական լիցք, օրինակ՝ նատրիում, կալիում և քլորիդ: Ինսուլինի բացակայությունը կարող է նվազեցնել արյան որոշ էլեկտրոլիտների մակարդակը: Էլեկտրոլիտները նշանակվում են ներերակային ճանապարհով, սովորաբար՝ ինֆուզիոն հեղուկների հետ միասին և ապահովում սրտի, մկանների և նյարդաբջիջների նորմալ գործունեությունը:
- Ինսուլինային բուժում. ինսուլինն օգնում է դիաբետիկ կետոացիդոզ պատճառող խանգարումների ետզարգացմանը: Հեղուկներին և էլեկտրոլիտներին զուգահեռ ձեզ կնշանակվի ինսուլին, սովորաբար՝ ներերակային ճանապարհով: Երբ ձեր արյան շաքարի մակարդակը նվազի մինչև 200 մգ/դլ (11,1 մմոլ/լ) և ձեր արյունն այլևս թթվային չլինի, ներերակային ինսուլինը կփոխարինվի ենթամաշկային ներարկումներով:
Երբ ձեր արյան քիմիական կազմը նորմալանա, բժիշկը կարող է նշանակել լրացուցիչ հետազոտություններ՝ ստուգելու դիաբետիկ ացիդոզի զարգացման հավանական պատճառները: Կախված իրավիճակից, ձեզ կարող է նշանակվել նաև լրացուցիչ բուժում:
Օրինակ, եթե ձեզ մոտ հայտնաբերվի բակտերիալ վարակ, բժիշկը կարող է բուժմանն ավելացնել հակաբիոտիկներ: Եթե կա սրտամկանի ինֆարկտի կասկած, բուժմանը կմիանան նաև սրտաբաններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024