Գրադարան
Դիաբետիկ կետոացիդոզ

1 րոպե
Դիաբետիկ կետոացիդոզը շաքարային դիաբետի ծանր բարդրություն է:
Այս վիճակը զարգանում է, երբ օրգանիզմը չի կարողանում բավարար քանակությամբ ինսուլին արտադրել: Ինսուլինն առանցքային դեր է խաղում, որ շաքարը` մկանների և այլ հյուսվածքների էներգիայի հիմնական աղբյուրը, ներթափանցի բջիջներ:
Առանց բավարար ինսուլինի, օրգանիզմը որպես «վառելիք» սկսում է քայքայել ճարպը: Սա առաջացնում է արյան մեջ թթուների կուտակում, որոնք կոչվում են կետոններ: Եթե այն չբուժվի, կետոնների կուտակումը կարող է հանգեցնել դիաբետիկ կետոացիդոզի:
Եթե դուք ունեք շաքարային դիաբետ կամ դիաբետի վտանգի տակ եք, իմացեք դիաբետիկ կետոացիդոզի նախազգուշացնող նշանները և այն, թե երբ պետք է շտապ օգնություն կանչել:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-04-2018 վերանայվել է՝ 22-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: