Գրադարան

Դիաբետիկ կետոացիդոզ. կանխարգելում

Դիաբետիկ կետոացիդոզ. կանխարգելում

Time Read 1 րոպե

Կան բազմաթիվ քայլեր, որոնք կարող եք ձեռնարկել՝ կանխարգելելու դիաբետիկ կետոացիդոզը և դիաբետի այլ բարդությունները:

  • Երբեք մի՛ թուլացրեք դիաբետի կառավարման ձեր ջանքերը. առողջ սննդակարգը և ֆիզիկական ակտիվությունը դարձրեք ձեր առօրյայի անբաժանելի մասը: Ընդունեք դիաբետի հաբերը կամ ինսուլինն այնպես, ինչպես նշանակել ու հրահանգել է ձեր բժիշկը:
  • Վերահսկեք ձեր արյան շաքարի մակարդակը. եթե վատառողջ եք, ունեք այլ հիվանդություն կամ ենթարկվել եք մեծ սթրեսի, անհրաժեշտ է օրական առնվազն 3-4 անգամ չափել արյան գլյուկոզի մակարդակը: Ուշադիր և մշտական վերահսկումը միակ տարբերակն է համոզվելու, որ ձեր արյան շաքարի մակարդակը մնում է թիրախային միջակայքում:
  • Ըստ կարիքի համապատասխանեցրեք ինսուլինի դեղաչափը. զրուցեք բժշկի հետ այն մասին, թե ինչպես է պետք փոփոխել ձեր ինսուլինի դեղաչափը տարբեր իրավիճակներում, օրինակ՝ ըստ արյան գլյուկոզի մակարդակի, սննդատեսակի, ֆիզիկական ակտիվության, վատառողջ կամ այլ հիվանդություն ունենալու դեպքում և այլն: Եթե արյան շաքարի մակարդակը սկսում է բարձրանալ, հետևեք ձեր դիաբետի բուժման պլանին և բժշկի օգնությամբ վերադարձրեք այն թիրախային միջակայք:
  • Ստուգեք ձեր մեզում կետոնների մակարդակը. երբ հիվանդ կամ ճնշված եք, ստուգեք ձեր մեզում ավելցուկային կետոնների առկայությունը: Կան տնային պայմաններում այս թեստի անցկացման հավաքածուներ, որոնք վաճառվում են առանց դեղատոմսի: Եթե ձեր մեզում կետոնների մակարդակը չափավոր կամ բարձր է, անմիջապես տեղեկացրեք ձեր բժշկին կամ դիմեք անհետաձգելի բուժօգնության: Եթե մեզում կետոնների մակարդակը ցածր է, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ ավելացնեք ինսուլինի դեղաչափը:
  • Պատրաստ եղեք արագ գործելուն. եթե ձեր արյան շաքարը բարձր է, մեզում ունեք կետոններ և կասկածում եք, որ ունեք դիաբետիկ կետոացիդոզ, առանց ուշացնելու դիմեք անհետաձգելի բուժօգնության:

Դիաբետի բարդությունները վտանգավոր են, ուստի բժշկի նշանակումներին պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ և պատասխանատվությամբ:

Հոդվածը տեղադրվել է՝ 05-05-2021 վերանայվել է՝ 22-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով