Դիաբետիկ կետոացիդոզ. ախտանիշներ
05-05-2021
2 րոպե

Դիաբետիկ կետոացիդոզի գանգատները և մյուս նշանները հաճախ զարգանում են արագորեն, երբեմն՝ մինչև 24 ժամվա ընթացքում:
Որոշ դեպքերում դիաբետիկ կետոացիդոզի ախտանիշները կարող են լինել դիաբետ ունենալու առաջին նշանը: Դուք կարող եք նշել՝
- ուժեղ ծարավի զգացում
- հաճախակի միզարձակում
- սրտխառնոց և փսխում
- ստամոքսի շրջանի ցավ
- թուլություն կամ հոգնածություն
- օդի պակասի զգացում և հևոց
- յուրահատուկ մրգային հոտով շնչառություն
- շփոթվածություն կամ շշմածություն:
Դիաբետիկ կետոացիդոզի ավելի առանձնահատուկ նշանները կարող են հայտնաբերվել արյան և մեզի թեստի տնային հավաքածուների օգնությամբ՝
- արյան շաքարի բարձր մակարդակ (հիպոգլիկեմիա)
- մեզում կետոնի բարձր մակարդակ (կետոնուրիա)։
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե զգում եք ինքնազգացողության վատացում, ճնշվածություն, վերջերս ունեցել եք որևէ հիվանդություն կամ վնասվածք, ստուգեք ձեր արյան շաքարն ավելի հաճախակի: Դուք նաև կարող եք փորձել առանց դեղատոմսի վաճառվող մեզում կետոնների ստուգման թեստ-հավաքածու:
Առանց հետաձգելու կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե՝
- ունեք անզուսպ փսխումներ և ի վիճակի սնունդ կամ հեղուկներ ընդունել
- ձեր արյան շաքարի մակարդակը գերազանցում է թիրախային միջակայքը և չի ենթարկվում տնային բուժմանը
- ձեր մեզի կետոնների մակարդակը չափավոր կամ բարձր է:
Զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն կամ դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե՝
- ձեր արյան շաքարի մակարդակը կայուն կերպով գերազանում է 300 մգ/դլ-ը (կամ 16,7 մմոլ/լ-ը)
- ձեր մեզում կան կետոններ և չեք կարողանում կապ հաստատել բժշկի հետ
- ունեք դիաբետիկ կետոացիդոզի բազմաթիվ ախտանիշներ՝ ուժեղ ծարավ, հաճախակի միզարձակում, սրտխառնոց և փսխումներ, որովայնի ցավ, թուլություն, հևոց, մրգային հոտով շնչառություն և շփոթվածություն:
Հիշեք, որ չբուժված դիաբետիկ կետոացիդոզը կարող է ավարտվել մահվան ելքով:
Հոդվածը վերանայվել է՝ 06-05-2021