Եթե ձեր բժիշկը կասկածում է դիաբետիկ կետոացիդոզ, ձեզ լսելուց ու զննելուց հետո կառաջարկի արյան թեստեր:
Որոշ դեպքերում ձեր բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ լրացուցիչ հետազոտություններ՝ որոշելու դիաբետիկ կետոացիդոզի զարգացմանը նպաստող պատճառները:
Արյան թեստեր
Արյան հետազոտությունները թույլ են տալիս ախտորոշել դիաբետիկ կետոացիդոզը:
- Արյան շաքարի մակարդակ. եթե օրգանիզմում չկա ինսուլինի բավարար քանակ, բջիջներ թափանցելու փոխարեն շաքարը սկսում է կուտակվել արյան մեջ՝ բերելով հիպերգլիկեմիայի: Երբ ձեր օրգանիզմը որպես էներգիայի աղբյուր շաքարի փոխարեն սկսում է օգտագործել ճարպ և սպիտակուց, արյան շաքարի մակարդակը շարունակվում է բարձրանալ:
- Կետոնի մակարդակ. երբ ձեր օրգանիզմն էներգիա ստանալու համար սկսում է տրոհել ճարպ ու սպիտակուց, արդյունքում առաջացած կետոնները սկում են կուտակվել ձեր արյան մեջ:
- Արյան թթվայնություն (pH). կետոնների ավելցուկը ձեր արյունը դարձնում է թթվային (ացիդոզ): Սա կարող է խաթարել տարբեր օրգանների նորմալ գործունեությունը:
Լրացուցիչ հետազոտություններ
Բիշկը կարող է խորհուրդ տալ հետազոտություններ, որ որոշի այնպիսի առողջական խնդիրների առկայությունը, որոնք կարող են նպաստել դիաբետիկ կետոացիդոզի առաջացմանը կամ ստուգել բարդությունները: Այդպիսի հետազոտություններից են՝
- արյան էլեկտրոլիտների թեստեր
- մեզի թեստ (ընդհանուր և մանրէաբանական)
- կրծքավանդակի ռենտգեն պատկերում
- էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), որը գրանցում է սրտի էլեկտրական ակտիվությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024