Գրադարան
Դիաբետիկ նեյրոպաթիա. պատճառներ

1 րոպե
Նեյրոպաթիայի ցանկացած տեսակի ճշգրիտ պատճառն անհայտ է:
Հետազոտողները կարծում են, որ ժամանակի ընթացքում արյան մեջ չվերահսկվող բարձր շաքարը վնասում է նյարդերը և խանգարում ազդանշաններ հաղորդելու դրանց ունակությանը, ինչը հանգեցնում է դիաբետիկ նեյրոպաթիայի։ Բարձր արյան շաքարը նաև թուլացնում է մանր արյունատար անոթների (մազանոթների) պատերը, որոնք նյարդերին մատակարարում են թթվածնով և սննդանյութերով։
Ռիսկի գործոններ
Շաքարային դիաբետ ունեցող ցանկացած մարդու մոտ կարող է զարգանալ նեյրոպաթիա: Սակայն, հետևյալ ռիսկի գործոններն ավելի հավանական են դարձնում նյարդային վնասը:
- Արյան շաքարի վատ վերահսկում. չվերահսկվող արյան շաքարը մեծացնում է շաքարային դիաբետի բոլոր բարդությունների, այդ թվում՝ նյարդային վնասման ռիսկը:
- Դիաբետի պատմություն. որքան երկար ժամանակ դիաբետ ունեք, այդքան ավելի է մեծանում դիաբետիկ նեյրոպաթիայի ռիսկը, հատկապես, եթե ձեր արյան շաքարը լավ վերահսկված չէ:
- Երիկամային հիվանդություն. շաքարային դիաբետը կարող է վնասել երիկամները։ Երիկամների վնասումը հանգեցնում է արյան մեջ թույների (տոքսիններ) հայտնվելուն, որոնք կարող են վնասել նյարդերը:
- Ավելորդ քաշ ունենալը. 25 կամ ավելի մարմնի զանգվածի գործակից (ՄԶԳ) ունենալը կարող է մեծացնել դիաբետիկ նեյրոպաթիայի ռիսկը:
- Ծխելը. ծխելը նեղացնում և կարծրացնում է զարկերակները՝ նվազեցնելով արյան հոսքը դեպի ոտքեր և ոտնաթաթեր։ Սա դժվարացնում է վերքերի ապաքինումը և վնասում ծայրամասային նյարդերը:
Հոդվածը տեղադրվել է՝ 30-04-2023 վերանայվել է՝ 30-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: