Գրադարան

Դիաբետիկ նեյրոպաթիա. ախտորոշում

Դիաբետիկ նեյրոպաթիա. ախտորոշում

Time Read 1 րոպե

Ձեր բժիշկը սովորաբար կարող է ախտորոշել դիաբետիկ նեյրոպաթիան՝ կատարելով ֆիզիկական քննություն (բուժզննում) և մանրակրկիտ գնահատելով ձեր ախտանիշները և հիվանդության պատմությունը (անամնեզ):

Ձեր բժիշկը սովորաբար ստուգում է ձեր՝

  • ընդհանուր մկանային ուժը և տոնուսը
  • ջլային ռեֆլեքսները
  • Զգայունություն հպման, ցավի, ջերմաստիճանի և թրթռումների նկատմամբ զգայունությունը:

Ֆիզիկական քննության հետ մեկտեղ ձեր բժիշկը կարող է կատարել կամ նշանակել հատուկ թեստեր, որոնք կօգնեն դիաբետիկ նեյրոպաթիայի ախտորոշմանը:

  • Թելերի թեստ. փափուկ նեյլոնե մանրաթելը (մոնոֆիլամենտ) քսվում է ձեր մաշկի տարբեր շրջանների վրա՝ ստուգելու ձեր զգայունությունը հպման նկատմամբ:
  • Զգայական (սենսոր) թեստ. այս ոչ ինվազիվ թեստն օգտագործվում է ստուգելու համար, թե ինչպես են ձեր նյարդերը արձագանքում թրթռումներին և ջերմաստիճանի փոփոխություններին:
  • Նյարդային հաղորդականության թեստ. այս թեստը չափում է, թե որքան արագ են ձեր ձեռքերի և ոտքերի նյարդերը էլեկտրական ազդանշաններ փոխանցում:
  • Էլեկտրամիոգրաֆիա. այս թեստը, որը կոչվում է ասեղային թեստավորում, հաճախ կատարվում է նյարդային հաղորդունակության ուսումնասիրությունների հետ մեկտեղ: Այն չափում է ձեր մկաններում արտադրվող էլեկտրական լիցքերը:
  • Ավտոնոմ (վեգետատիվ) թեստ. կարող են կատարվել հատուկ թեստեր՝ որոշելու, թե ինչպես է փոխվում ձեր արյան ճնշումը, երբ դուք գտնվում եք տարբեր դիրքերում, և արդյոք ձեր քրտնարտադրությունը գտնվում է ստանդարտ սահմաններում:

Հոդվածը տեղադրվել է՝ 30-04-2023 վերանայվել է՝ 01-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով