Գրադարան

Դիաբետիկ ռետինոպաթիա. ախտանիշներ

Դիաբետիկ ռետինոպաթիա. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Դիաբետիկ ռետինոպաթիայի վաղ փուլերում դուք կարող եք ախտանիշներ չունենալ:

Վիճակի զարգացման հետ դուք կարող եք նշել՝

  • ձեր տեսադաշտի մեջ լողացող բծեր կամ մուգ թելեր (օղակներ)
  • մշուշոտ տեսողություն
  • տատանվող տեսողություն
  • ձեր տեսադաշտում մութ կամ դատարկ տարածքներ
  • տեսողության կորուստ:

Ե՞րբ դիմել բժշկին

Ձեր դիաբետի պատշաճ կառավարումը տեսողության կորուստը կանխելու լավագույն միջոցն է: Եթե ունեք դիաբետ, դիմեք ձեր ակնաբույժին ամեն տարի բբերի լայնացմամբ ակնահատակի հետազոտություն անցնելու համար, նույնիսկ եթե ձեր տեսողությունը լավ է թվում:

Հղիության ժամանակ դիաբետի զարգացումը (գեստացիոն դիաբետ) կամ հղիանալուց առաջ դիաբետ ունենալը կարող է մեծացնել դիաբետիկ ռետինոպաթիայի ռիսկը: Եթե հղի եք, ձեր ակնաբույժը կարող է խորհուրդ տալ լրացուցիչ աչքի հետազոտություններ ձեր հղիության ընթացքում:

Անմիջապես դիմեք ձեր ակնաբույժին, եթե ձեր տեսողությունը հանկարծակի փոխվում է կամ դառնում ոչ հստակ, բծավոր կամ մշուշոտ:

Հոդվածը տեղադրվել է՝ 01-05-2023 վերանայվել է՝ 01-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով