Գրադարան

Դիաբետիկ ռետինոպաթիա. ախտորոշում

Դիաբետիկ ռետինոպաթիա. ախտորոշում

Time Read 1 րոպե

Դիաբետիկ ռետինոպաթիան լավագույնս ախտորոշվում է լայնացված բբերով աչքի համապարփակ հետազոտությամբ:

Այս հետազոտության համար հատուկ աչքի կաթիլներով լայնացվում են (դիլատացվում են) ձեր բբերը, որ ձեր բժիշկը ավելի լավ զննի ձեր աչքերը: Կաթիլները կարող են պատճառ դառնալ, որ ձեր մոտ տեսողությունը մշուշոտվի, մինչև դեղի ազդեցությունը մի քանի ժամ կամ ավելի ուշ անց անհետանա:

Զննման ընթացքում ձեր ակնաբույժը կստուգի ձեր աչքերի ներքին և արտաքին կառուցվածքների վիճակը:

Ֆլյուորեսցենտային անգիոգրաֆիա

Ձեր բբերը լայնացնելուց հետո ձեր ձեռքի երակի մեջ ներարկում են հատուկ գունանյութ: Այնուհետև պատկերային հետազոտություն են անցկացնում, երբ ներկը շրջանառվում է ձեր աչքերի արյունատար անոթներով: Պատկերները կարող են հայտնաբերել փակ, պատռված կամ արյունահոսող արյունատար անոթները:

Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա (ՕԿՏ)

Այս հետազոտությունը թույլ է տալիս ստանալ ցանցաթաղանթի խաչաձեւ հատված պատկերներ, որոնք ցույց են տալիս ցանցաթաղանթի հաստությունը: Սա կօգնի որոշել, թե որքան հեղուկ է արտահոսել ցանցաթաղանթի հյուսվածք, եթե դա տեղ է գտել: Ավելի ուշ, ՕԿՏ հետազոտությունները կարող են օգտագործվել՝ վերահսկելու բուժման արդյունքները:

Հոդվածը տեղադրվել է՝ 01-05-2023 վերանայվել է՝ 01-05-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով