Ուսային հոդի հոդախախտի բուժումից հետո փորձեք այս քայլերը, որոնք կօգնեն թեթևացնել անհարմարավետությունը և օժանդակել ապաքինմանը:
- Հանգիստ տվեք ուսին. մի՛ կրկնեք այն գործողությունը, որը հանգեցրել է ձեր ուսահոդի հոդախախտմանը: Փորձեք խուսափել ցավոտ շարժումներից։ Սահմանափակեք ծանրություն բարձրացնելը կամ գերլարվածությունը, մինչև ուսը լավանա:
- Վնասված հոդին դրեք սառույց, ապա՝ տաքացնող միջոց. սառույցն ուսին դնելն օգնում է նվազեցնելու բորբոքումն ու ցավը։ 15-ից 20 րոպե դրեք սառը փաթեթ, սառեցված բանջարեղենի պարկ կամ սառցե խորանարդներով լցված սրբիչ: Դա արեք ամեն երկու ժամը մեկ առաջին կամ երկու օրը: Հաջորդ օրերին կարող եք փորձել ջեռակ:
- Ընդունեք ցավազրկողներ. դեղորայքը, ինչպիսիք են Ասպիրինը, Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն), Նապրոքսեն նատրիումը (Ալեվե) կամ Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն) կարող են օգնել ցավի մեղմացմանը: Հետևեք պիտակի ցուցումներին և դադարեցրեք դեղերի ընդունումը, երբ ցավը վերանա:
- Պահպանեք ուսի շարժման ծավալը. մեկ կամ երկու օր հետո ձեր բժիշկը կարող է ձեզ մի քանի թեթև վարժանքներ անել, որոնք կօգնեն պահպանելու ուսի շարժման ծավալը: Անգործությունը կարող է հանգեցնել հոդերի պնդացման:
Երբ վնասվածքն ապաքինվի, և ուսը լավ շարժման ծավալ ունենա, շարունակեք վարժանքները: Ուսի ամենօրյա ձգումները և ուսի ամրացման և կայունության ծրագիրը կարող են օգնել հերթական հոդախախտի կանխարգելմանը: Ձեր բժիշկը կարող է օգնել, որ կազմեք համապատասխան վարժանքների ծրագիր:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024