Գրադարան

Ուսահոդի հոդախախտ. բուժում

Ուսահոդի հոդախախտ. բուժում

Time Read 1 րոպե

Ուսային հոդի հոդախախտի բուժումը կարող է ներառել հետևյալ մոտեցումները:

  • Փակ ներուղղում. այս միջոցառմամբ որոշ նուրբ մանևրներ կարող են օգնել, որ ուսի ոսկորները ետ բերվեն իրենց դիրքին: Կախված ցավի և այտուցի չափից՝ ուսի ոսկորները տեղափոխելուց առաջ կարող են տրվել մկանային հանգստացնող կամ հանգստացնող կամ, հազվադեպ՝ ընդհանուր անզգայացնող միջոց: Երբ ուսի ոսկորները տեղավորվեն ճիշտ դիրքում, ուժեղ ցավը գրեթե անմիջապես վերանում է:
  • Վիրաբուժություն. վիրահատությունը կարող է օգնել թույլ ուսահոդ կամ կապանների ունեցողներին, ովքեր ունենում են ուսահոդի կրկնակի հոդախախտին՝ չնայած ամրապնդման և վերականգնման միջացառումներին: Հազվադեպ, վիրահատություն կարող է պահանջել նյարդերի կամ արյունատար անոթների վնասումները: Վիրահատական բուժումը նաև կարող է նվազեցնել երիտասարդ մարզիկների մոտ կրկնակի վնասվածքների ռիսկը:
  • Անշարժացում. փակ ներուղղումից հետո, մի քանի շաբաթվա ընթացքում հատուկ գոտի կամ բեկակալ կրելը կարող է սահմանափակել ուսի շարժումները, մինչ այն բուժում է:
  • Դեղորայք. ցավազրկող կամ մկանային թուլացնող միջոցները կարող են հարմարավետություն ապահովել, մինչ ուսը լավանում է:
  • Վերականգնում (ռեաբիլիտացիա). երբ բեկակալ կամ հատուկ գոտու կարիք այլևս չկա, վերականգնողական ծրագիրը կարող է օգնել վերականգնելու ուսահոդի շարժման ծավալը, ուժը և կայունությունը:

Ուսահոդի բավականին պարզ հոդախախտը՝ առանց նյարդերի կամ հյուսվածքների լուրջ վնասների, հավանաբար կբարելավվի մի քանի շաբաթվա ընթացքում: Առանց ցավի շարժման ողջ ծավալի և ուժի վերականգնումն անհրաժեշտ է կանոնավոր գործունեությանը վերադառնալուց առաջ: Ուսահոդի հոդախախտից հետո ակտիվությունը շատ շուտ վերսկսելը կարող է առաջացնել ուսահոդի կրկնակի վնասվածք:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2023 վերանայվել է՝ 21-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով