Ուսային հոդի հոդախախտի հիմնական ախտանշաններն են ուսահոդի ցավերը և անկայունությունը։
Ուսային հոդախախտի ախտանիշները կարող են ներառել՝
- տեսանելի ձևափոխված կամ տձևացած (դեֆորմացված) կամ տեղից դուրս գտնվող ուս
- այտուց կամ արյունազեղում
- ուժեղ ցավ
- հոդը շարժելու անկարողություն:
Ուսահոդի հոդախախտը նաև կարող է առաջացնել վնասվածքի տեղում, օրինակ՝ նույն կողմի պարանոցի կամ թևատակի շրջանում թմրածություն, թուլություն կամ ծակծկոցներ: Ուսի մկանները կարող են կծկվել (սպազմ), որը կարող է մեծացնել ցավը:
Ե՞րբ դիմել բժշկին
Անմիջապես դիմեք բժշկական օգնության համար, եթե կարծում եք, որ ձեր ուսային հոդը խախտվել է:
Բժշկական օգնության սպասելիս հետևեք այս խորհուրդներին:
- Մի՛ շարժեք հոդը. անշարժացրեք կամ բինտով ամրացրեք ուսային հոդն այն դիրքում, որում գտնվում է: Մի՛ փորձեք շարժել ուսը կամ փորձել այն ետ հրել իր տեղը: Սա կարող է վնասել ուսահոդը և շրջակա մկանները, կապանները, նյարդերը կամ արյունատար անոթները:
- Սառույց դրեք վնասված հոդի վրա. սառույցը դրեք վնասված ուսին, որը կօգնի ցավի ու այտուցի մեղմացմանը:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024