Գրադարան
Ուսահոդի հոդախախտ. ախտորոշում

1 րոպե
Բժիշկը ստուգում է տուժած տարածքը ցավոտության, այտուցվածության կամ ձևափոխման համար և ստուգում է նյարդերի կամ արյան անոթների վնասվածքի նշանները:
Ուսային հոդի ռենտգենը կարող է ցույց տալ հոդախախտը և, հնարավոր է, հայտնաբերել կոտրված ոսկորներ կամ ուսահոդի այլ վնասվածք:
Եթե հոդախախտը կրկնվում է, ապա ձեր բժիշկը կամ վնասվածքաբանը կարող է խորհուրդ տալ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) փափուկ հյուսվածքների վնասումները որոշելու համար։
Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2023 վերանայվել է՝ 21-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: