Սակայն որոշ մարդկանց շրջանում աղիքային ցուպիկի վարակը կարող է ստանալ ծանր ընթացք՝ մանկահասակ երեխաներ, մեծ տարիքով և թուլացած իմունային համակարգով մարդիկ:
Օրինակ, E. coli վարակը կարող է զարգացնել կյանքին սպառնացող երիկամային անբավարարություն, որը կոչվում է հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ:
Այս հիվանդությունն ընթանում է արյան բջիջների ախտահարմամբ և երիկամների գործունեության խանգարմամբ, որն էլ հանգեցնում է երիկամային անբավարարության:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։