Գրադարան

Աղիքային ցուպիկ. բուժում

Աղիքային ցուպիկ. բուժում

Time Read 1 րոպե

Աղիքային ցուպիկով (E. coli) առաջացած հիվանդության դեպքում ոչ մի ժամանակակից բուժում չի կարող բուժել վարակը, թեթևացնել ախտանիշները կամ կանխել բարդությունները:

Մարդկանց մեծամասնության համար բուժումը ներառում է՝

  • հանգիստ
  • հեղուկներ, որոնք օգնում են կանխելու ջրազրկումը և հոգնածությունը:

Խուսափեք հակալուծային դեղամիջոցներ ընդունելուց. դրանք դանդաղեցնում են ձեր մարսողական համակարգի ներքև ուղղված գալարակծկումները՝ թույլ չտալով ձեր օրգանիզմին, որ ազատվի բակտերիաների տոքսիններից: Հակաբիոտիկներն ընդհանուր առմամբ խորհուրդ չեն տրվում, քանի որ դրանք կարող են մեծացնել լուրջ բարդությունների ռիսկը և, ըստ երևույթին, չեն օգնում վարակի բուժմանը: Սովորաբար մարդկանց մեծ մասն առանց որևէ դեղամիջոցի լավանում է 5-10 օրվա ընթացքում:

Եթե ունեք E. coli-ի լուրջ վարակ, որն առաջացրել է երիկամային անբավարարության կյանքին սպառնացող ձև (հեմոլիտիկ ուրեմիկ համախտանիշ), ձեր բուժումը կկազմակերպվի հիվանդանոցում: Նման դեպքերում բուժումը ներառում է ներերակային հեղուկներ, արյան փոխներարկում և երիկամային դիալիզ:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-03-2021 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով