Գրադարան

Աղիքային ցուպիկ. ախտանիշներ

Աղիքային ցուպիկ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

E. coli O157:H7 վարակի նշաններն ու ախտանիշները սովորաբար սկսվում են բակտերիաների հետ շփումից երեք կամ չորս օր հետո:

Սակայն, դուք կարող եք վատառողջ զգալ ավելի շուտ՝ վարակվելու հենց հաջորդ օրը կամ ավելի ուշ՝ ավելի քան մեկ շաբաթ անց: Նշաններն ու ախտանիշները ներառում են՝

  • փորլուծություն (դիարեա), որը կարող է տատանվել՝ սկսած թեթև և ջրիկից մինչև ծանր և արյունոտ
  • ստամոքսի կծկանքներ (սպազմ), ցավ կամ շոշափելիս ցավոտություն
  • որոշ մարդկանց մոտ՝ սրտխառնոց և փսխում:

Ե՞րբ դիմել բժշկին

Կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ձեր լուծը մշտական է, ծանր կամ արյունոտ:

Հոդվածը տեղադրվել է՝ 21-03-2021 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով