Գրադարան

Ատոպիկ դերմատիտ. պատճառներ

Ատոպիկ դերմատիտ. պատճառներ

Time Read 1 րոպե

Որոշ մարդկանց մոտ ատոպիկ դերմատիտը կամ էկզեման կապված է գենային փոփոխության հետ, որն ազդում է մաշկի պաշտպանություն ապահովող ունակության վրա:

Թույլ պատնեշային գործառույթի դեպքում մաշկն ավելի քիչ կարող է պահպանել խոնավությունը և պաշտպանել բակտերիաներից, գրգռիչներից, ալերգեններից և միջավայրային այլ գործոններից, ինչպիսին է ծխախոտի ծուխը:

Այլ մարդկանց մոտ ատոպիկ դերմատիտը առաջանում է մաշկի վրա ոսկեզօծ ստաֆիլոկոկ (Staphylococcus aureus) կոչվող բակտերիաների չափազանց մեծ քանակության պատճառով: Սա ճնշում է օգտակար բակտերիաները և խախտում մաշկի պատնեշային գործառույթը:

Մաշկի թուլացած պատնեշային գործառույթը կարող է նաև առաջացնել իմունային համակարգի պատասխան ռեակցիա, որը հանգեցնում է մաշկի բորբոքման և այլ ախտանիշների զարգացման:

Ատոպիկ դերմատիտը դերմատիտի՝ մաշկաբորբի մի քանի տեսակներից մեկն է: Այլ տարածված տեսակներ են կոնտակտային դերմատիտը և սեբորեային դերմատիտը (թեփը): Դերմատիտը վարակիչ չէ:

Ռիսկի գործոններ

Ատոպիկ դերմատիտի հիմնական ռիսկի գործոնը նախկինում էկզեմա, ալերգիա, ալերգիտ ռինիտ կամ ասթմա ունենալն է: Այս հիվանդություններով ընտանիքի անդամներ ունենալը նույնպես մեծացնում է ձեր ռիսկը:

Հոդվածը տեղադրվել է՝ 11-05-2018 վերանայվել է՝ 13-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով