Գրադարան

Ատոպիկ դերմատիտ (էկզեմա)

Ատոպիկ դերմատիտ (էկզեմա)

Time Read 1 րոպե

Ատոպիկ դերմատիտը կամ էկզեման հիվանդություն է, որն առաջացնում է չոր, քոր առաջացնող և բորբոքված մաշկ:

Այն տարածված է փոքր երեխաների մոտ, բայց կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Ատոպիկ դերմատիտը երկար ձգվող՝ քրոնիկ հիվանդություն է, որը երբեմն կարող է «բռնկվել»՝ սրանալ: Այն կարող է գրգռել մաշկը, բայց վարակիչ չէ:

Որոշ դեպքերում հիվանդությունն ունի սեզոնային բնույթ, և սրացումներն առավել հաճախ ի հայտ են գալիս աշնանը և ձմեռանը։ Ատոպիկ դերմատիտ ունեցող մարդիկ ավելի հակված են ենթարկվելու սննդային ալերգիաների, եղնջացանի և ասթմայի զարգացման ռիսկին:

Կանոնավոր խոնավացումը և մաշկի խնամքի այլ սովորույթներին հետևելը կարող է թեթևացնել քորը և կանխել նոր բռնկումները (բռնկումները): Բուժումը կարող է ներառել նաև դեղորայքային քսուքներ կամ նրբաքսուքներ (կրեմ):

Հոդվածը տեղադրվել է՝ 11-05-2018 վերանայվել է՝ 26-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով