Գրադարան
Ատոպիկ դերմատիտ. ախտանիշներ

2 րոպե
Ատոպիկ դերմատիտի (էկզեմայի) ախտանիշնեը կարող են հայտնվել մարմնի ցանկացած մասում և մարդուց մարդ զգալիորեն տարբերվում են:
Դրանք կարող են ներառել՝
- չոր մաշկ
- քոր (պրուրիտուս), որն ուժեղանում է գիշերային ժամերին
- այտուցված մաշկի վրա ցան, որի գույնը տարբերվում է՝ կախված ձեր մաշկի գույնից
- մաշկից քիչ բարձրացած փոքր հանգույցիկներ և շճային հեղուկով լցված բշտիկներ (միկրովեզիկուլներ)
- բշտիկների բացվելուց՝ կաթիլային թացությամբ («լացող») մակերես (սուր թաց էկզեմա), որը հետագայում կեղևապատվում է
- հաստացած, կոպտացած և ճաքճքած ալրանման թեփոտ մաշկ
- աչքերի շուրջ մաշկի մգացում
- քերծվածքների նկատմամբ զգայուն կարմրած մաշկ:
Ատոպիկ դերմատիտին բնորոշ է մաշկային տարբեր տարրերի միաժամանակ առկայությունը՝ բշտիկներ, կաթիլային թացությամբ քերծվածքներ, կեղևիկներ ու թեփուկներ։ Սա կոչվում է էվոլյուցիոն բազմաձևություն (պոլիմորֆիզմ): Սովորաբար ատոպիկ դերմատիտի զարգացումը սկսվում է դաստակների դրսային մակերեսից ու դեմքից։ Սովորաբար, սկսվելով մեկ շրջանում, մաշկաբորբն արագորեն տարածվում է այլ, հաճախ՝ սիմետրիկ տեղամասերի վրա։
Ատոպիկ դերմատիտը հաճախ սկսվում է մինչև 5 տարեկանը և կարող է շարունակվել դեռահաս և հասուն տարիքում: Որոշ մարդկանց մոտ այն բռնկվում է, այնուհետև մաքրվում է որոշ ժամանակով (նույնիսկ մի քանի տարի):
Ե՞րբ դիմել բժշկին
Խոսեք ձեր բժշկի հետ, եթե դուք կամ ձեր երեխան՝
- ունեք ատոպիկ դերմատիտի ախտանիշներ
- ունեք այն աստիճան անհանգստացնող ախտանիշներ, որոնք ազդում են ազդում է քնի և առօրյա գործունեության վրա
- ունեք մաշկային վարակ` նոր բծեր, թարախ կամ դեղին թեփուկներ
- ունեք ախտանիշներ, որոնք չեն մեղմանում ինքնօգնության կամ տնային միջոցներ փորձելուց հետո:
Անհապաղ դիմեք բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունեք ջերմություն, և ցանը ձեզ վարակված է թվում:
Հոդվածը տեղադրվել է՝ 11-05-2018 վերանայվել է՝ 13-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: