Գրադարան
Էնդոկարդիտ. բարդություններ

1 րոպե
Էնդոկարդիտի ժամանակ մանրէներից և բջիջների բեկորներից կազմված անկանոն գոյացությունները կարող են կուտակվել և սրտում զանգված ձևավորել։
Այս կույտերը կոչվում են վեգիտացիաներ: Դրանք կարող են պոկվել և շարժվել դեպի գլխուղեղ, թոքեր, երիկամներ և այլ օրգաններ: Դրանք կարող են նաև արյան հունով տեղափոխվել դեպի ձեռքեր ու ոտքեր:
Էնդոկարդիտի բարդությունները կարող են ներառել՝
- սրտային անբավարարություն
- սրտի փականի վնասում
- ինսուլտ
- սրտում, գլխուղեղում, թոքերում և այլ շրջաններում կուտակված թարախի գրպանիկների առաջացում (թարախակույտեր կամ աբսցեսներ)
- թոքային զարկերակում արյան մակարդուկ (թոքային էմբոլիա)
- երիկամների վնասում
- մեծացած փայծաղ (սպլենոմեգալիա):
Հոդվածը տեղադրվել է՝ 02-04-2023 վերանայվել է՝ 02-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: