Առողջական խնդիրներ
Էնդոկարդիտ. ախտորոշում

1 րոպե
Բակտերիալ էնդոկարդիտի ախտորոշումը բժիշկների համար մեծ դժվարություն չի ներկայացնում։
Ձեր գանգատները լսելուց, հիվանդության պատմությունն ուսումնասիրելուց և ձեզ զննելուց հետո, բժիշկը կարող է էնդոկարդիտի ախտորոշումը հաստատել հետևյալ հետազոտություններով՝
- էլեկտրաստրագրություն (ԷՍԳ), որ գնահատվի ձեր սրտի աշխատանքը
- արյան տարբեր հետազոտություններ՝ հայտնաբերելու սեպսիսը (արյան վարակ) և գնահատելու մյուս օրգանների գործունեությունը (օրինակ՝ արյան մանրէաբանական հետազոտություն, էրիթրոցիտների նստման արագություն (ԷՆԱ) և C-ռեակտիվ սպիտակուց)
- կրծքավանդակի ռենտգեն պատկերում
- սրտի սոնոգրաֆիա (էխոսրտագրություն)՝ սրտի ներքին թաղանթի վնասումը, փականային ախտահարումները և այլ շեղումները հայտնաբերելու համար։
Եզակի դեպքերում ձեզ կարող է առաջարկվել նաև սրտի այլ հետազոտություններ, օրինակ՝ CT-սքանավորում կամ պոզիտրոն-էմիսիոն շերտագիր։
Հոդվածը տեղադրվել է՝ 20-05-2018 վերանայվել է՝ 26-12-2022
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: