Էնդոկարդիտ. բուժում
20-05-2018
1 րոպե

Էնդոկարդիտը ծանր և բարդ հիվանդություն է, քանի որ համատեղում է սեպսիսը և սրտի ախտահարումը։
Ախտորոշելուց հետո էնդոկարդիտը հիմնականում պահանջում է հիվանդանոցային բուժում, որի առաջին օրերը սովորաբար կազմակերպվում է անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում։ Բուժման ընթացքում դուք կարող եք տեսնել տարբեր մասնագիտությամբ բժիշկների թիմ՝ սրտաբան, մանրէաբան, վարակաբան, սրտային վիրաբույժ և այլն։
Լինելով վարակային ծագման, էնդոկարդիտի բուժման առաջին ուղին հակաբիոտիկներն են, որոնք կարող են սկզբում նշանակվել ներերակային կաթիլային ճանապահով։ Սեպսիսի նշանները մեղմանալուց հետո ներերակային հակաբիոտիկները կփոխարինվեն հաբերով (2-6 շաբաթ)։
Հիվանդության բուժման ընթացքում ձեզնից հաճախակի կվերցնեն արյան կենսանմուշ, կկատարեն էլեկտրասրտագրություն (ԷՍԳ), կրծքավանդակի ռենտգեն և այլ հետազոտություններ, որ հսկվի հիվանդության ընթացքը և բուժման արդյունավետությունը։
Որոշ դեպքերում կարող է առաջանալ սրտի վիրահատության անհրաժեշտություն, մասնավորապես, փականային վնասումները վերականգնելու կամ արհեստական փական տեղադնելու համար։
Բուժումից հետո շատ կարևոր է կանխարգելիչ միջոցառումները սովորելը և գործնական կյանքում կիրառելը, որ նվազեցվի կրկնակի էնդոկարդիտի հավանականությունը։
Հոդվածը վերանայվել է՝ 26-12-2022