Բակտերիալ էնդոկարդիտի կանխարգելումը, մասնավորապես, կազմված է հետևյալ միջոցառումներից՝
հիվանդանոցներիում և բժշկական կենտրոններում սանիտարա-հիգիենիկ նորմերի պահպանում
բերանի խոռոչի և ատամների հիգիենիկ խնամք, ատամնաբույժի կողմից բերանի խոռոչի, այդ թվում՝ ատամների առողջության կանոնավոր ստուգում
մաշկի հիգիենիկ խնամք, այդ թվում՝ հակաբակտերիալ օճառով ձեռքերի կանոնավոր լվացում, վերքերի և քերծվածքների խնամք, ըստ անհրաժեշտության վիրաբուժական մշակում
ընդհանուր առմամբ, առողջության կանոնավոր ստուգում և նույնիսկ աննշան թվացող գանգատների դեպքում համապատասխան միջոցառումների ձեռնարկում (օրինակ՝ միզուղիների վարակի դեպքում)։
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։