Մասնավորապես, ձեզ մոտ ուշագնացության (բժշկական տերմինը՝ «սինկոպե») ռիսկը նվազեցնելու համար կարող եք դիմել հետևյալ միջոցներին:
Բաց մի՛ թողեք ձեր ճաշերը. դուք կարող եք ընտրել սնունդ ստանալ փոքր քանակներով, սակայն ավելի հաճախակի` առանց ժամեր շարունակ ձեզ սննդից զրկելու:
Խմե՛ք առատ հեղուկներ. սա կարող է օգնել ջրազրկման պատճառով առաջացող ուշագնացությանը:
Պարզե՛ք, թե արդյոք առկա են արտաքին կամ այլ գործոններ, որոնք կարող են նպաստել ուշագնացությանը. նման գործոններից են արյան տեսքը, ներարկում ստանալը, խիստ տոթ միջավայրը կամ արևի տակ երկար մնալը, ջրազրկումը, ուժեղ ցավերը և այլն: Հնարավորության դեպքում փորձեք խուսափել նմանատիպ գործոններից:
Փորձեք ոտքի կանգնել ոչ շատ կտրուկ. շատ արագ կանգնելը կարող է բերել արյան ճնշման կտրուկ անկման և թուլացնել գլխուղեղի արյան հոսքը (կոչվում է «օրթոստատիկ (դիրքային) հիպոտենզիա»):
Խուսափե՛ք նեղ օձիքով վերնաշապիկներից. սա կարող է օգնել կարոտիսային ծոցի սինկոպեից:
Եթե ունեք այնպիսի հիվանդություն կամ առողջական խնդիր, որը կարող է բարձրացնել ուշագնացության դրվագի զարգացման ռիսկը, ապա ժամանակին և համարժեք բուժումը (այդ թվում՝ ձեր բժշկի նշանակումներին ու խորհուրդներին հետևելը, սեփական նախաձեռնությամբ դեղաչափերը փոփոխելուց զերծ մնալը և այլն) կարող է զգալիորեն կրճատել հանկարծակի կամ կանխատեսելի ուշագնացության հավանականության կրճատմանը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։