Գրադարան

Պարբերական հիվանդություն․ բարդություններ

Պարբերական հիվանդություն․ բարդություններ

Time Read 1 րոպե

Բարդություններ կարող են առաջանալ, եթե պարբերական հիվանդությունը (ՊՀ) կամ ընտանեկան միջերկրածովյան տենդը չբուժվի:

Բորբոքումը կարող է հանգեցնել տարբեր բարդությունների:

  • Ամիլոիդոզ. ՊՀ-ի նոպաների կամ կրիզների ժամանակ ձեր օրգանիզմը կարող է արտադրել ամիլոիդ A կոչվող սպիտակուց, որը սովորաբար չի հայտնաբերվում մարմնում: Այս սպիտակուցի կուտակումն առաջացնում է բորբոքում, որը կարող է հանգեցնել օրգանների վնասմանը:
  • Երիկամների վնասում. ամիլոիդոզը կարող է վնասել երիկամները՝ առաջացնելով նեֆրոտիկ համախտանիշ։ Նեֆրոտիկ համախտանիշը տեղի է ունենում, երբ ձեր երիկամների զտիչ համակարգերը (կծիկները) վնասված են: Նեֆրոտիկ համախտանիշ ունեցող մարդիկ կարող են մեզով կորցնել մեծ քանակությամբ սպիտակուց: Նեֆրոտիկ համախտանիշը կարող է հանգեցնել ձեր երիկամներում արյան մակարդման (երիկամային երակային թրոմբոզ) կամ երիկամային անբավարարության:
  • Հոդացավ. հոդացավը տարածված է ՊՀ ունեցող մարդկանց մոտ: Ամենահաճախ ախտահարվող հոդերն են ծնկան, սրունք-թաթային (կոճեր) և կոնք-ազդրային հոդերը:
  • Անպտղություն. ՊՀ-ով պայմանավորված և չբուժված բորբոքումը կարող է ազդել վերարտադրողական օրգանների վրա (օրինակ՝ առաջացնել արգանդափողերի կպումներ)՝ առաջացնելով անպտղություն:
  • Այլ բարդություններ. դրանք կարող են ներառել սրտի, թոքերի, փայծաղի, գլխուղեղի և մակերեսային երակների բորբոքումները:

Հոդվածը տեղադրվել է՝ 22-04-2019 վերանայվել է՝ 02-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով