Պարբերական հիվանդությունը (ՊՀ) կամ ընտանեկան միջերկրածովյան տենդը բուժում չունի:
Այնուամենայնիվ, բուժումը կարող է օգնել ախտանիշների թեթևացմանը, նոպաների (կրիզների) կանխարգելմանը և բորբոքման հետեւանքով առաջացած բարդությունների կանխմանը կամ հետաձգմանը:
ՊՀ-ի ախտանիշները և նոպաները (կրիզները) թեթևացնելու համար օգտագործվող դեղամիջոցները ներառում են հետևյալը:
- Կոլխիցին. Կոլխիցինը (Կոլկրիս), որը ընդունվում է բերանային հաբերի տեսքով, նվազեցնում է ձեր օրգանիզմում բորբոքումը և օգնում է նոպաների և ամիլոիդոզի զարգացման կանխարգելմանը: Աշխատեք ձեր բժշկի հետ՝ ձեզ համար դեղաչափի լավագույն մոտեցումը որոշելու համար: Որոշ մարդիկ օրական մեկ դեղաչափ են ընդունում, իսկ ոմանց անհրաժեշտ է ավելի փոքր, սակայն՝ ավելի հաճախակի դեղաչափեր: Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են որովայնի կծկանքային (սպաստիկ) ցավը, փորափքանքը (մետեորիզմ), սրտխառնոցը և փորլուծությունը: Բուժումը հիմնականում ցմահ է:
- Բորբոքման կանխարգելման այլ դեղամիջոցներ. այն մարդկանց համար, ում գանգատներն ու ախտանիշները չեն վերահսկվում Կոլխիցինով, կարող են նշանակվել դեղամիջոցներ, որոնք արգելափակում են ինտերլեյկին-1 կոչվող սպիտակուցը, որը մասնակցում է բորբոքմանը: Կանակինումաբը (Իլարիս) հաստատված է ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության կողմից (FDA) որպես ՊՀ-ի բուժման դեղ: Չնայած FDA-ի կողմից հատուկ ՊՀ-ի համար հաստատված չլինելուն, այլ տարբերակները ներառում են Ռիլոնացեպտը (Արկալիստ) և Անակինրան (Կիներետ):
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024