Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության (ՊՀ) գանգատներն ու ախտանիշները սովորաբար սկսվում են մանկական տարիքում:
Դրանք տեղի են նոպաներ (կրիզներ) կոչվող սրացումներով, որոնք տևում են 1-3 օր: Արթրիտի (հոդաբորբի) նոպաները կարող են տևել շաբաթներ կամ ամիսներ:
ՊՀ նոպաների գանգատներն ու ախտանիշները տարբեր են, սակայն կարող են ներառել հետևյալը՝
- ջերմություն, որը սովորաբար ընթանում է առանց գրիպանման նշանների
- որովայնային ցավ, որը պատճառվում է ասեպտիկ պերիտոնիտիով (որովայնամզի բորբոքում)
- կրծքավանդակի ցավ, որը կարող է դժվարացնել խորը շնչելը և պատճառվում է պլևրիտով (թոքամզի բորբոքում)
- ցավոտ, այտուցված հոդեր, սովորաբար ծնկների, կոճերի և ազդրերի հատվածներում և միայն մեկ հոդի ընդգրկմամբ
- կարմիր բծեր (էրիթեմա) ձեր ոտքերի վրա, հատկապես ծնկների տակ
- մկանային ցավ
- տղաների մոտ՝ այտուցված, ցավոտ փոշտ (ամորձապարկ):
ՊՀ-ի սրացմանը և նոպաներին կարող են նպաստել մրսածությունը, սթրեսը, կլիմայի փոփոխությունը, սննդային գործոնը և աղիքային վարակները:
Նոպաները կամ կրիզները սովորաբար ինքնաբերաբար անցնում են մի քանի օր անց: Դրանց միջև ընկած ժամանակահատվածում դուք, հավանաբար, կզգաք ձեր սովորական առողջությունը: Ախտանիշներից զերծ շրջանները կարող են լինել այնքան կարճատև, որքան մի քանի օրը կամ այնքան երկարատև, որքան մի քանի տարի կամ ավելի երկար:
Որոշ մարդկանց մոտ ՊՀ-ի առաջին նշանը ամիլոիդոզն է: Ամիլոիդոզի դեպքում, ամիլոիդ A սպիտակուցը, որը սովորաբար չի հայտնաբերվում օրգանիզմում, կուտակվում է օրգաններում, հատկապես երիկամներում՝ առաջացնելով բորբոքում և խանգարելով երիկամների գործունեությունը:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե դուք կամ ձեր երեխան ունեք ակնհայտ պատճառ կամ բացատրություն չունեցող ջերմություն, որն ուղեկցվում է որովայնի, կրծքավանդակի և հոդերի ցավով:
Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024