Գրադարան
Անկղապահություն․ կանխարգելում

1 րոպե
Կախված պատճառներից, որոշ դեպքերում հնարավոր է բարելավել կամ կանխել անկղապահությունը։
Այս միջոցառումները կարող են օգնել։
- Նվազեցրեք փորկապությունը. ավելացրեք ձեր ֆիզիկական ակտիվությունը, կերեք ավելի շատ բջջանք (բջջանյութ) պարունակող մթերքներ և խմեք շատ հեղուկներ:
- Վերահսկեք փորլուծությունը. փորլուծության պատճառի, օրինակ՝ աղիքային վարակի բուժումը կամ վերացումը, կարող է օգնել ձեզ խուսափելու անկղապահությունից:
- Մի՛ լարվեք. աղիները դատարկելու ժամանակ լարվածությունը կարող է ի վերջո թուլացնել հետանցքային սեղմակի (անալ սֆինտերի) մկանները կամ վնասել նյարդերը:
Հոդվածը տեղադրվել է՝ 10-05-2023 վերանայվել է՝ 10-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: