Կղանքի ակամա արձակում կարող է առաջանալ փորլուծության հանկարծակի բռնկման ժամանակ:
Սակայն, որոշ մարդկանց մոտ անկղապահություն լինում է հաճախակի կամ գրեթե միշտ: Այս վիճակով մարդիկ կարող են չկարողանալ դադարեցնել աղիները դատարկելու ցանկությունը: Այն կարող է այնքան հանկարծակի առաջանալ, որ չկարողանաք ժամանակին հասնել զուգարան: Սա կոչվում է շտապ (ուրգենտ) անկղապահություն:
Անկղապահության մեկ այլ տեսակ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր տեղյակ չեն կղազատման անհրաժեշտության մասին: Սա կոչվում է պասիվ անկղապահություն:
Անկղապահությունը կարող է առաջանալ աղիքային այլ խնդիրների հետ միասին, ինչպիսիք են՝
- փորլուծություն
- փորկապություն
- գազեր և աղիքների փքվածություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բուժաշխատողին, եթե ձեր կամ ձեր երեխայի մոտ զարգանում է անկղապահություն: Սա հատկապես կարևոր է, եթե դա հաճախ է պատահում, ծանր է կամ առաջացնում է հուզական անհանգստություն: Հաճախ մարդիկ չափազանց ամաչում են բժշկին անկղապահության մասին: Սակայն, որքան շուտ դուք զննվեք, այնքան շուտ դուք կարող եք գտնել ձեր ախտանիշների որոշակի թեթևացում:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024