Կանանց սեռական դիսֆունկցիան ախտորոշելու համար ձեր բժիշկը կարող է առաջարկել հետևյալ միջոցառումները:
- Քննարկի ձեր սեռական և հիվանդության պատմությունը. ձեզ համար կարող է դժվար լինել ձեր բժշկի հետ նման անձնական հարցերի շուրջ խոսելը, բայց ձեր սեռական կյանքը ձեր բարեկեցության կարևոր մասն է: Որքան ավելի բաց ու անկեղծ լինեք ձեր սեռական պատմության և ընթացիկ խնդիրների մասին, այնքան ավելի լավ կլինի դրանց բուժման արդյունավետ միջոց գտնելու ձեր հնարավորությունները:
- Կատարի գինեկոլոգիական (ներքին) զննում. քննության ընթացքում ձեր բժիշկը ստուգում է այն արտաքին (ֆիզիկական) փոփոխությունները, որոնք ազդում են ձեր սեռական հաճույքի վրա, ինչպիսիք են սեռական օրգանների հյուսվածքների բարակումը, մաշկի առաձգականության նվազումը, սպիները կամ ցավը:
- Նշանակի արյան և այլ թեստեր. ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ արյան թեստեր՝ ստուգելու ձեր խնդրի հիմքում ընկած հիվանդությունները, որոնք կարող են նպաստել սեռական դիսֆունկցիայի առաջացմանը:
Ձեր բժիշկը կարող է նաև ձեզ ուղղորդել խորհրդատուի կամ թերապևտի մոտ, ով մասնագիտացած է սեռական և փոխհարաբերությունների ոլորտներում:
Հոդվածը հրապարակվել է՝ 28-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024