Ցածր սեռական ցանկություն. սա ամենատարածված կանացի սեռական դիսֆունկցիան է, որը ներառում է սեռական հետաքրքրության և սեքսուալ լինելու ցանկության թուլացումը կամ բացակայությունը:
Սեռական գրգռման խանգարում. սեռական հարաբերության ցանկությունը կարող է մնալ անփոփոխ, սակայն ունենաք սեռական գրգռման հասնելու կամ հարաբերության ընթացքում այն պահպանելու հետ կապված դժվարություններ:
Օրգազմի խանգարում. սա այն վիճակն է, երբ բավարար սեռական գրգռման և շարունակվող խթանման պայմաններում չեք կարողանում հասնել օրգազմի:
Սեռական հարաբերության ցավոտություն. այս դեպքում ունեք սեռական խթանման կամ հեշտոցային շփման հետ կապված ցավեր:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե սեռական խնդիրներն ազդում են ձեր փոխհարաբերությունների վրա կամ ստացել են անհանգստացնող բնույթ, պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։