Գրադարան

Լեղապարկի քարեր․ կանխարգելում

Լեղապարկի քարեր․ կանխարգելում

Time Read 1 րոպե

Լեղապարկի քարերի ձևավորումնը լիարժեք կանխարգելող որևէ հատուկ մեթոդ չկա։

Այնուամենայնիվ, լեղապարկի քարերի առաջացման ռիսկը կարող է նվազեցվել հետևյալ միջոցներով։

  • Բաց մի՛ թողեք ճաշերը. փորձեք ամեն օր պահպանել սովորական ճաշելու ռեժիմը: Ճաշերի բաց թողումը կամ քաղցը առաջացնում են լեղապարկում կուտակված լեղու կանգ, ուստի կարող են բարձրացնել լեղապարկի քարերի ռիսկը:
  • Նիհարեք դանդաղորեն. եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, արեք դա աստիճանաբար։ Քաշի կտրուկ նվազեցումը բարձրացնում է լեղապարկի քարերի առաջացման ռիսկը, ուստի, մի՛ ձգտեք նիհարել ավելի արագ, քան շաբաթական 0,5-1 կգ։
  • Ավելացրեք բջջանքով (բջջանյութով) հարուստ սնունդը. բջջանքը կանխարգելում է լեղապարկի քարերի ձևավորումը, ուստի սննդակարգում ավելացրեք բջջանքով հարուստ սննդամթերքները՝ մրգեր, բանջարեղեններ և ամբողջահատիկ հացամթերքներ:
  • Պահպանեք առողջ քաշը. գիրությունը և ավելորդ քաշը բարձրացնում են լեղապարկի քարերի ռիսկը: Կարգավորեք ձեր մարմնի քաշն առողջ սննդակարգի և ֆիզիկական ակտիվ ապրելակերպի միջոցով: Երբ հասնեք առողջ քաշի, ձգտեք պահպանել այն՝ շարունակելով առողջ սննդակարգը և մնալով ֆիզիկապես ակտիվ:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2019 վերանայվել է՝ 03-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով