Գրադարան

Լեղապարկի քարեր․ ախտանիշներ

Լեղապարկի քարեր․ ախտանիշներ

Time Read 1 րոպե

Լեղպարկի քարերը կարող են որևէ գանգատ կամ ախտանիշ չառաջացնել։

Երբ լեղապարկի քարը հայտնվում է ծորանում և առաջացնում լեղու արտահոսքի արգելափակում, զարգանում են հետևյալ ախտանիշները՝

  • հանկարծակի և արագ սաստկացող ցավեր որովայնի վերին-աջ կողմում (աջ թուլակող)
  • հանկարծակի և արագ սաստկացող ցավեր որովայնի կենտրոնում (անմիջապես կրծոսկրից ներքև)
  • մեջքի ցավ, սովորաբար թիակների միջև
  • աջ ուսագոտու ցավ
  • սրտխառնոց կամ փսխումներ:

Լեղաքարային ցավը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ:

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք անհանգստացնող գանգատներ կամ ախտանիշներ:

Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե զարգացել են լեղապարկի քարերի ծանր բարդությունների ախտանիշներ, օրինակ՝

  • որովայնի ցավն այնքան ուժեղ է, որ չեք կարող հանգիստ նստել կամ հարմար դիրք գտնել (լեղային խիթ)
  • մաշկի և աչքերի սկլերաների դեղնություն (մեխանիկական դեղնուկ)
  • բարձր ջերմություն՝ դողով և սարսուռով։

Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2019 վերանայվել է՝ 03-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով