Առողջական խնդիրներ

Լեղապարկի քարեր (լեղաքարային հիվանդություն)

Լեղապարկի քարեր (լեղաքարային հիվանդություն)

Time Read 1 րոպե

Լեղապարկի քարերը մարսողական հեղուկի պնդացած նստվածքներ են, որոնք կարող են առաջանալ լեղապարկում:

Լեղապարկը փոքր տանձաձև օրգան է, որը տեղակայված է որովայնի վերին աջ կողմում, անմիջապես լյարդի տակ: Լեղապարկը պահեսավորում է լեղի կոչվող մարսողական հեղուկը, որն ըստ անհրաժեշտության արտազատվում է բարակ (12-մատնյա) աղի և մասնակցում սննդի մարսողությանը։

Լեղապարկի քարերը լինում են տարբեր չափսի՝ սկսած ավազահատիկից մինչև գոլֆի գնդակ: Որոշ մարդկանց մոտ առաջանում է միայն մեկ քար, մյուսների մոտ՝ միաժամանակ բազմաթիվ քարեր: Դրանք կարող են բորբոքել լեղապարկը, խցանել լեղուղիները և խոչընդոտել լեղու հոսքը։

Եթե լեղապարկի քարերն առաջացնում են անհանգստացնող ախտանիշներ, բժիշկը կարող է առաջարկել լեղապարկի հեռացման վիրահատություն (խոլեցիստէկտոմիա): Հակառակ դեպքում, եթե քարերը որևէ գանգատ չեն պատճառում, կարող է որևէ բուժման կարիք չառաջանալ:

Թեև սննդակարգն ուղղակիորեն լեղաքարային խնդիրներ չի պատճառում, ընտրելով ճարպերից և խոլեսթերինից աղքատ, ինչպես նաև բջջանքով հարուստ սնունդ և պահպանելով առողջ քաշ, կարող եք օգնել լեղպարկի քարերի առաջացման կանխարգելմանը կամ առկա գանգատների մեղմացմանը։ Ավելցուկային քաշի դանդաղ նվազեցումը նույնպես կարող է օգնել քարերի առաջացման ռիսկի կրճատմանը։

Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2019 վերանայվել է՝ 05-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով