Գրադարան
Գաստրիտ. բարդություններ

1 րոպե
Չբուժվելու դեպքում գաստրիտը կարող է հանգեցնել ստամոքսի խոցի և ստամոքսային արյունահոսության:
Հազվադեպ, քրոնիկ գաստրիտի որոշ ձևեր կարող են մեծացնել ստամոքսի քաղցկեղի ռիսկը, հատկապես, եթե դուք ունեք ստամոքսի լորձաթաղանթի ծանր հյուծում և լորձաթաղանթի բջիջներում փոփոխություններ:
Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ձեր գանգատներն ու ախտանիշները չեն բարելավվում՝ չնայած գաստրիտի բուժմանը:
Անմիջապես կապ հաստատեք բժշկի հետ կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն, եթե ձեր փսխման զանգվածներում նկատում եք արյուն, սուրճի նստվածքին նմանվող զանգված կամ կղանքի սևացում, որոնք ուղեկցվում են ինքնազգացողության կտրուկ վատացմամբ։
Հոդվածը տեղադրվել է՝ 22-04-2021 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: