Գրադարան
Գաստրիտ. ախտանիշներ

1 րոպե
Գաստրիտը միշտ չէ, որ առաջացնում է գանգատներ և ախտանիշներ:
Այնուամենայնիվ, գաստրիտ ունեցող որոշ մարդիկ կարող են նշել հետևյալ գանգատներն ու ախտանիշները՝
- որովայնի վերին հատվածում (վերորովայն) մրմռոց, այրոց կամ ցավեր (ստամոքսի խանգարում), որը կարող է ուժգնանալ կամ թուլանալ ուտելուց հետո
- սրտխառնոց
- փսխում
- ուտելուց հետո որովայնի վերին հատվածում լցվածության կամ ծանրության զգացում, երբեմն՝ նաև գղտոց։
Ե՞րբ դիմել բժշկին
Գրեթե բոլորի մոտ եղել են ստամոքսի խանգարման կամ գրգռվածության նոպաներ: Ստամքսի խանգարման դեպքերի մեծ մասը կարճատև է և բուժօգնություն չի պահանջում: Այցելեք ձեր բժշկին, եթե ունեք մեկ շաբաթ կամ ավելի երկար շարունակվող գաստրիտի գանգատներ ու ախտանիշներ:
Անհապաղ դիմեք բժշկին, եթե ունեք ուժեղ ցավ, փսխում և չեք կարողանում պահել սնունդը կամ եթե զգում եք ուշագնացություն կամ գլխապտույտ: Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ձեր ստամոքսի անհանգստությունն առաջանում է դեղատոմսով կամ առանց դեղատոմսի դեղեր, հատկապես Ասպիրին կամ այլ ցավազրկողներ ընդունելուց հետո:
Եթե դուք արյուն եք փսխում, ձեր կղանքում արյուն կա կամ ունեք սև (ձութանման) կղանք, անմիջապես դիմեք ձեր բժշկին՝ պատճառը պարզելու համար կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 17-06-2018 վերանայվել է՝ 08-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: