Սնունդ ընդունեք ավելի փոքր բաժիններով և ավելի հաճախակի. եթե նշում եք հաճախակի ստամոքսի խանգարում, սննդի փոքր չափաբաժինների ավելի հաճախակի ընդունումը կարող է թուլացնել թթվի գրգռիչ ազդեցությունը:
Խուսափե՛ք գրգռիչ սննդամթերքներից. խուսափեք ստամոքսի լորձաթաղանթը գրգռող սննդամթերքներից, օրինակ, կծու, թթու, տապակած կամ ճարպոտ կերակրատեսակներից:
Խուսափե՛ք ալկոհոլից. ալկոհոլը նույնպես կարող է գրգռել ստամոքսի լորձաթաղանթը:
Մտածեք ցավազրկող դեղամիջոցների փոփոխման մասին. եթե օգտագործում եք գաստրիտի ռիսկը բարձրացնող ցավազրկողներ, հարցրեք բժշկին, թե հնարավոր է դրանք փոխարինել Ացետամինոֆենով (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն): Այս դեղամիջոցն ավելի քիչ հավանական է, որ խթանի ստամոքսի խնդիրները:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։